more about activity
CODE-SE Գործողություն 3 | Փետրվար 2016 – Մարտ 2016
Պոտենցիալ շահառուների համար նախատեսված սկզբնական սոցիալական ձեռնարկատիրության թրեյնինգային մոդուլները (SE թրեյնինգի նախապատրաստական փուլեր)




Պոտենցիալ շահառուների համար նախատեսված սկզբնական սոցիալական ձեռնարկատիրության թրեյնինգային մոդուլները (SE թրեյնինգի նախապատրաստական փուլեր)

Քաղաքացիական հասարակության ընտրյալ 60 մասնակիցները պետք է անցնեն սկզբնական ձեռնարկատիրական թրեյնինգային մոդուլները (3 նույնատիպ մոդուլներ 20-ական անձանց խմբերի համար): Այս ուսումնական փուլը նախատեսված է վերջին քսան մասնակիցների ընտրությունն իրականացնելու համար, որոնք ծրագրի հաջորդ փուլ կանցնեն իրենց մասնակցության և շահագրգռվածության ցուցանիշների հիման վրա: Սա ինքնին օգտակար կլինի նաև այն մասնակիցների համար, որոնք հաջորդ փուլ չեն անցնի, քանի որ քաղաքացիական հասարակության բոլոր ընտրված մասնակիցներն էլ ինքնըստինքյան կանցնեն սկզբնական սոցիալական ձեռնարկատիրության թրեյնինգային մոդուլները: Սա նրանց անհրաժեշտ տեղեկացվածություն կտա սոցիալական ձեռնարկություններ նախագծելու, մեկնարկելու և գործարկելու վերաբերյալ, ինչն էլ իր հերթին, հնարավորություն կտա լուծելու նրանց համայնքներում առկա համապատասխան խնդիրները:-Մասնակիցները կյուրացնեն սոցիալական ձեռնարկատիրության հիմունքները, կստանան ՀՀ-ում վերջին օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն, կզարգացնեն այս ոլորտում ունեցած սկզբնական գաղափարները և կավելացնեն իրենց մոտիվացիան/շահագրգռվածությունը՝ համայնքների զարգաման սեփական SE նախաձեռնությունները մեկնարկելու համար:















 

Բովանդակությունն ու այստեղ արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Եվրոխորհրդի տեսակետների հետ