more about activity
CODE-SE Գործողություն 5 | Մայիս 2016 – Օգոստոս 2016
Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների ամփոփում և խորհրդատվական ծառայությունների գործարկում




Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարների ամփոփում և խորհրդատվական ծառայությունների գործարկում

Հիմնվելով վերապատրաստման դասընթացների արդյունքների վրա՝ մշակված ՍՁ գաղափարները մանրամասն կամփոփվեն՝ բիզնես պլանները ներառյալ։ Կգործարկվի մեկնարկային խորհրդատվական ծառայությունը, որը կտրամադրի շարունակական աջակցություն ընտրված սոցիալական ձեռնարկատիրության նախաձեռնություններին՝ հետևյալ չորս ուղղություններով՝ Իրավական, Գործարար, Շուկայավարման/Վաճառքի և Ֆինանսական/Հաշվապահական խորհրդատվություն, ինչպես նաև նրանց բիզնես պլանների հետագա զարգացման ուղղությամբ։-Կիրագործվեն աջակցության տարբեր տեսակի ծրագրեր։

Մասնագիտացված կազմակերպությունները կտրամադրեն խորհրդատվություն և այլ ծառայություններ համաձայնեցված ժամաքանակով։
Շահառուները կկապնվեն ձևավորված փորձագիտական խմբերի հետ առցանց եղանակով, առերես խորհրդատվության տրամադրման ֆիքսված ժամերին։
Վերապատրաստման դասընթացների շրջանակներում մարզերից մեկում կկազմակերպվի 1 աշխատաժողով (ՍՁ գաղափարների ամփոփում) ընտրված ՍՁ-երի հետ։
Թվով 7 աշխատաժող կկազմակերպվի յուրաքանչյուր ներգրավված մարզում 4 ոլորտային փորձագետների մասնակցությամբ՝ ներգրավված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (այսուհետ՝ ՔՀԿ) իրենց ՍՁ նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու նպատակով։-Որակյալ աջակցություն և խորհրդատվություն ապահովող համակարգը, ինչպես նաև ՍՁ նախաձեռնություններին տրամադրվող միասնական ծառայությունները կմեկնարկեն և կգործեն ոչ միայն ծրագրի իրականացման ընթացքում, այլև դրա ավարտից հետո։



 

Բովանդակությունն ու այստեղ արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Եվրոխորհրդի տեսակետների հետ