more about activity
CODE-SE Գործողություն 7 | Սեպտեմբեր 2016 – Նոյեմբեր 2016
Մեկնարկային կապիտալ՝ բոլոր դերակատարների համար




Մեկնարկային կապիտալ՝ բոլոր դերակատարների համար

Վերապատրաստման դասընթացի արդյունքների և ծրագրով նախատեսված գործողությունների շրջանակներում փորձագետների կողմից տրամադրված խորհրդատվության հիման վրա 7 մարզերում շահակիցների կողմից ներկայացված առնվազն 10 առավել խոստումնալից ՍՁ ծրագրային առաջարկներ կֆինանսավորվեն մեկնարկային դրամաշնորհների միջոցով։ Մեկնարկային դրամաշնորհի չափը մի ծրագրի համար կսահմանվի 4000€–ից 10000€։ -Նրանց ՍՁ նախաձեռնությունների զարգացման համար ընտրված ոլորտի վերաբերյալ սահմանափակումներ չեն լինի, քանի որ վերջինս կախված կլինի կոնկրետ տարածաշրջանային համատեքստից։ Վերապատրաստման դասընթացների բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց կողմից մշակված ծրագրային մտահաղացումները մեկնարկային դրամաշնորհների տրամադրման մրցույթին։ -Առաջարկները կգնահատվեն փորձագետների հանձնախմբի կողմից հետևյալ չափանիշների համաձայն՝ 1. Նպատակների և առաջարկված միջոցառումների փոխկապակցվածություն․ 2. Իրագործելիություն․ 3. Դրական ազդեցության չափը համայնքի հատուկ կարիքների մասով․ 4. Կայունությունը տնտեսական, բնապահպանական և սոցիալական առումով 5. Կազմակեպված լրացուցիչ համաժողովրդական ֆինանսավորումը և միջոցների հայթայթումը։ ՔՀԿ-երը կարող են դիմել ոչ միայն նոր մտահաղացումներ իրականացնելու մտադրությամբ, այլև իրենց արդեն գործող ՍՁ նախաձեռնությունների համար առավել կայուն ընդլայնում ապահովելու նպատակով։ Այնուհետև նոր մեկնարկած ՍՁ ծրագրերը լրացուցիչ վեց ամիսների ընթացքում հնարավոր բարեփոխումների նպատակով կստանան շարունակական օժանդակություն մշտադիտարկումների և մասնագիտական աջակցության միջոցով։ Ինչպես նաև կտրամադրվի խորհրդատվություն ընդհանուր ծրագրի և ֆինանսական կառավարման, միջոցների հայթայթման, հաշվետվողականության, համայնքներում տեսանելիության ապահովման վերաբերյալ, և անհրաժեշտության դեպքում կկատարվեն փոփոխություններ։





 

Բովանդակությունն ու այստեղ արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Եվրոխորհրդի տեսակետների հետ