more about activity
CODE-SE Գործողություն 8 | Օգոստոս 2016 – Մարտ 2017
Եզրափակիչ համաժողով և շահագրգիռ անձանց համար ինկուբացիոն ծառայության մեկնարկում




Եզրափակիչ համաժողով և շահագրգիռ անձանց համար ինկուբացիոն ծառայության մեկնարկում

Կկազմակերպվի եզրափակիչ համաժողով, որը հնարավորություն կստեղծի տարբեր շահագրգիռ անձանց միջև տարածաշրջանային/համայնքային զարգացման և սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության և ձեռք բերված ծրագրային արդյունքների տարածման համար։ Դա կնպաստի Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտի զարգացմանը և համայնքների զարգացմանն ուղղված ՍՁ ծրագրերի ձևավորման խթանմանը։ Դա նաև հնարավորություն կտա նոր ստեղծված ՍՁ-երի ներկայացուցիչներին հանդիպելու պոտենցիալ հաճախորդներին և, հնարավորության դեպքում, ներկայացնելու իրենց արտադրանքը և ծառայությունները։-Համաժողովի ընթացքում շահակիցները կքննարկեն ինկուբացիոն ծառայությունների կարևորությունը և հնարավորությունները, այնուհետև դրանք կմեկնարկեն ինչպես ծրագրում ներառված մարզերից, այնպես էլ այլ աշխարհագրական տեղայնքներից շահակիցների համար։ Սա հիմք կհանդիսանա Հայաստանի մարզերում ՍՁ ծրագրերի թվի աճի համար։





















 

Բովանդակությունն ու այստեղ արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել Եվրոխորհրդի տեսակետների հետ